19.09.2012 18:47

«Արցախ» մարզական ակումբի թիմը՝ միջազգային մրցաշարի հաղթող

«Արցախ» մարզական ակումբի թիմը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան սեպտեմբերի 15-ին և 16-ին անցկացրեց «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի հանրապետական մրցումները՝ մասնակցությամբ Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արարատի մարզի և ԼՂՀ ութ ակումբային թիմերի:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից iLur.am-ին հայտնում են, որ մրցաշարի հաղթող ճանաչվեց «Արցախ» մարզական ակումբի թիմը՝ Ստեփանակերտից, երկրորդում «Գյումրի» ակումբի պատանիներն էին, երրորդում՝ Աբովյանի «Խոջայան» թիմը:

«Արցախ» թիմը կմասնակցի Մոսկվայում հոկտեմբերի 26-ից 29-ը կայանալիք «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակիչ մրցումներին: