03.05.2016 09:15

«Լեսթերը»` Պրեմիեր լիգայի 2015-2016թթ մրցաշրջանի չեմպիոն

«Լեսթերը»` Պրեմիեր լիգայի 2015-2016թթ մրցաշրջանի չեմպիոն

«Լեսթերը» պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն: Իտալացի Կլաուդիո Ռանյերիի գլխավորած թիմը չեմպիոն դարձավ արդեն նախկին չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» խելահեղ պայքարի շնորհիվ:

Ռանյերին էլ Հունաստանի հավաքականում ձախողվելուց հետո էր անցած ամռանը գլխավորել «Լեսթերը» եւ կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճում է չեմպիոնական տիտղոս:

Այսպիսով՝ Պրեմիեր լիգայի 2015/16թթ մրցաշրջանի չեմպիոն դարձավ Կլաուդիո Ռանիերիի գլխավորած «Լեսթեր»-ը՝ դառնալով եվրոպական ֆուտբոլի գլխավոր սենսացիան: Մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ «Լեսթեր»-ը երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմ»-ին գերազանցում է 7 միավորով:

Խորհրդանշական է, որ վերջին տուրում նորընծա չեմպիոն «Լեսթերը» Լոնդոնում կհյուրընկալվի նախորդ չեմպիոն «Չելսիին»: Նախավերջին տուրում «Լեսթերը» տանը կընդունի «Էվերտոնին»:

Լեսթերում երկրպագուները դուրս են եկել փողոց եւ տոնում են պատմական հաղթանակը: