17.12.2012 21:21

Կանավարոն եւ Գրավան որակազրկվել են կես տարով

Կանավարոն եւ Գրավան որակազրկվել են կես տարով

Իտալական «Նապոլիի» խաղացողներ Պաոլո Կանավարոն եւ Ջանլուկա Գրավան որակարկվել են 6 ամսով, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Երկու ֆուտբոլիստներն էլ մեղադրվում էին նրանում, որ ոստիկանությանը տեղյակ չեն պահել «Սամպդորիայի» հետ կազմակերպվելիք պայմանավորված խաղի մասին:

Նշենք, որ ակումբի նախկին դարպասապահ Մատեո Ջանելոն նախկինում հայտարարել էր, որ 2010 թվականի մայիսին «Նապոլիին» առաջարկել են «Սամպդորիայի» հետ պայմանավորված խաղ անցկացնել: Հանցագործները անմիջականորեն դիմել են Կանավարոյին եւ Գրավային, սակայն վերջիններս մերժել են այդ առաջարկը:

Ոչ Կանավարոն, ոչ Գրավան Ջանելոյի խոսքերը չեն հաստատել: Ներկա պահին դարպասապահը որակազրկված է 3 տարի, 3 ամիս ժամկետով: