07.05.2016 23:24

Լեսթերը որպես չեմպիոն տոնեց առաջին հաղթանակը. Վարդին` դուբլի հեղինակ (տեսանյութ)

Լեսթերը որպես չեմպիոն տոնեց առաջին հաղթանակը. Վարդին` դուբլի հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակում չեմպիոնի կոչումը նվաճած «Լեսթերը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»: 

«Աղվեսների» կազմում դուբլի հեղինակ է դարձել հարձակվող Ջեյմի Վարդին, ով 5-րդ րոպեին հաշիվը բացել է Էնդի Քինգի փոխանցումից հետո, իսկ 65-րդ րոպեին հստակորեն իրացրել է 11 մետրանոց հարվածը: Ուշագրավ է, որ 71-րդ րոպեին անգլիացին կարող էր հեթ-տրիկ ձևակերպել և հավասարվել Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու Հարի Քեյինին, սակայն 2-րդ 11 մետրանոցը չի կարողացել իրացնել:

Պրեմիեր լիգա. 37-րդ տուր


«Լեսթեր» – «էվերթոն»` 3:1


գոլերը. Վարդի (5, 65), Քինգ (33) – Միրալյաս (88)