09.05.2016 10:15

Ալբերտ Ղազարյանը, հաղթելով ադրբեջանցի մրցակցին, նվաճեց ոսկե գավաթ (տեսանյութ)

Ալբերտ Ղազարյանը, հաղթելով ադրբեջանցի մրցակցին, նվաճեց ոսկե գավաթ (տեսանյութ)

Մոսկվայում ընթացող MMA-ի «OFS – 8» մրցաշարի շրջանակներում կայացավ Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանի և Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Մուրթազովի միջև մենամարտը։ Ղազարյանը խեղդող հնարքով առաջին ռաունդում հաղթանակ տոնեց՝ նվաճելով հաղթողի գավաթը։
Ի դեպ, Ալբերտը ռինգ էր դուրս եկել զինվորական համազգեստով՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշների ներքո, իսկ գավաթը ստանալուց հետո հաղթանակը նվիրեց սահմանին կռվող զինվորներին։
«Իմ հայ ժողովուրդ։ Ես ձեր ցավը տանեմ։ Իմ այս հաղթանակը նվիրում եմ պոստում կանգնած բոլոր տղերքին»,- նշեց Ալբերտը։
Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն, իր հերթին, ոգևորված գոռում էր.
«Հայ ասպետն է մեր ազգի։ Այս հաղթանակը նվիրում ենք Ղարաբաղում կռվող բոլոր տղաներին»։