11.05.2016 12:26

Ռոդենի «Հավերժական գարունը» վաճառվել է ռեկորդային 20,4 մլն դոլարով

Ռոդենի «Հավերժական գարունը» վաճառվել է ռեկորդային 20,4 մլն դոլարով

Նյու Յորքի Sotheby’s աճուրդում ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի «Հավերժական գարուն» քանդակը վաճառվել է 20,4 մլն դոլարով:

Գնորդի անունը չի հրապարակվում:

Սա Ռոդենի ստեղծագործությունների համար վճարված ռեկորդային գին է. մինչև հիմա քանդակագործի ամենաթանկ ստեղծագործությունն էր համարվում «Աստվածների պատգամաբերը» բրոնզե քանդակը, որն այս տարվա փետրվարին վաճառվել է 16,6 մլն դոլարով:

«Հավերժական գարունը» քանդակագործը կերտել է մարմարի ամբողջական կտորից, այն թվագրվում է 1901 թ.: Փոխանցում է BBC-ն: