17.12.2012 23:52

Ուկրաինայում կինը ծննդաբրել է խցանման մեջ

Ուկրաինայում կինը ծննդաբրել է խցանման մեջ

Առատ տեղացող ձյան պատճառով Կիև-Չոպ մայրուղու՝ կիլոմետրերով ձգվող խցանման մեջ արգելափակված հղի կինը ծննաբերել է հենց ճանապարհին, հայտնում է lenta.ru լրատվական կայքը:

Շտապ օգնության ջոկատին չի հաջողվել հասնել անանցանելի խցանման մեջ արգելափակված մեքենային, որում գտնվել է հղի կինը, այնպես որ ծնունդը ստիպված է եղել ընդունել երեխայի հայրը:

Այս պահին մայրն ու երեխան տեղափոխվել են ապահով վայր: