18.12.2012 00:35

Ամերիկյան հեռուստաընկերությունը կփորձի «զվարճացնել» մարդկանց հուղարկավորության տեսարաններով

Ամերիկյան հեռուստաընկերությունը կփորձի «զվարճացնել» մարդկանց հուղարկավորության տեսարաններով

Ամերիկյան TLC կաբելային հեռուստաընկերությունը «Լավագույն հուղարկավորությունը» խորագրով հեռուստանախագիծ է սկսում: Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինի Դալլասում գտնվող սգո ծառայություններից մեկը, որի աշխատակիցները մահացածների հարազատների հետ միասին կզբաղվեն հուղարկավորությունների ծրագրմամբ և կազմակերպմամբ:

«Ամենազվարճալի հուղարկավորություն» անվանումը ստացած ծրագրի հեղինակները հույս ունեն նման եղանակով ուրախություն մտցնել հուղարկավորության ավանդական արարողության մեջ:

Ծրագրի շրջանակներում ընդգրկված հուղարկավորության արարողությունները բաժանվելու են թեմատիկ խմբերի՝ ըստ մահացածի զբաղմունքի, մասնագիտության կամ նախընտրած ապրելակերպի:

«Մենք կերջանկացնենք մահացած մարդկանց հարազատներին իրենց կյանքի ամենածանր պահերին»,- վստահություն է հայտնել ծրագրի համահիմնադիր Golden Gate Funeral Home սգո ծառայության ղեկավար Ջոն Բեքվիդ-կրտսերը: