18.12.2012 01:51

Վերին Լարսում մոտ հարյուր հայկական բեռնատարներ են կուտակվել

Վերին Լարսում մոտ հարյուր հայկական բեռնատարներ են կուտակվել

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս»  անցակետում մոտ հարյուր հայկական բեռնատար ավտոմեքենաներ են կուտակվել՝  ձյան շարունակական տեղումների պատճառով, հայտնում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով «Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիա»-ի նախագահ Հերբերտ Համբարձումյանին: «Վերին Լարսում  սպասում են, որ մի քանի օր շարունակ տեղացող ձյունը դադարի` ճանապարհների մաքրման աշխատանքներ սկսելու համար»,- ասել է Համբարձումյանը: Նրա խոսքով՝  վրացական կողմից դեկտեմբերի 17-ի կեսօրին ստացված տեղեկությունների համաձայն` ձյունն արդեն դադարում էր: «Հույս ունեմ, կսկսեն մաքրել ճանապարհները և իրավիճակը դեպի լավը կփոխվի»,- նշել է Համբարձումյանը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Կատարվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ: