18.12.2012 02:08

Ուկրաինայի նախագահը Մոսկվայում կքննարկի Մաքսային միության հետ հարաբերությունները

Ուկրաինայի նախագահը Մոսկվայում կքննարկի Մաքսային միության հետ հարաբերությունները

Վաղը Մոսկվայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վիկտոր Յանուկովիչի միջեւ բանակցություններ կընթանան «Ուկրաինայի եւ Մաքսային միության միջեւ ընդունելի փոխգործակցության մեխանիզմների մշակման հարցերի շուրջ», - հայտնում է BBC-ն, հղում անելով ուկրաինական պետռության ղեկավարի լրատվական ծառայության վրա:

Ավելի վաղ, Interfax-ի տեղեկություններով, Կիեւում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը հայտարարել էր, որ բանակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 18-ին, այն դեպքում, «եթե պայմանավորվելու բան լինի»:

«Նման հանդիպումը, եւ ինքնին Ուկրաինայի նախագահի այցելությունը Մոսկվա կնշանակի, որ կողմերը բավական մոտեցել են այն բանին, որպեսզի ձեռք բերվեն գործնական պայմանավորվածություններ», - ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Հոկտեմբերին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ Մոսկվան Կիեւին առաջարկում է 2,5 անգամ կրճատել ռուսական գազի մատակարարման սակագինը, այն դեպքում, եթե Ուկրաինան Բելառուսի եւ Ղազախստանի օրինակով անդամակցի Մաքսային միութանը: