18.12.2012 11:43

«Շախտյորն» իր երկրպագուներին հրավիրում է «աշխարհի վերջին օրը» դիմավորել ակումբի թանգարանում

«Շախտյորն» իր երկրպագուներին հրավիրում է «աշխարհի վերջին օրը» դիմավորել ակումբի թանգարանում

Դոնեցկի «Շախտյորը» իր երկրպագուներին առաջարկում է դեկտեմբերի 21-ին՝ ըստ մայաների օրացույցի, «աշխարհի վերջին» օրը, այցելել ակումբի թանգարան:

«Աշխարհի վերջից թաքնվեք թանգարանում: Դեկտեմբերի 21-ին այնտեղ մուտքն ազատ է լինելու: Մայաների օրացույցի վերջին օրը դիմավորեք «Շախտյորի» երկրպագուների ջերմ մթնոլորտում», - ասվում է «հանքափորների» պաշտոնական կայքէջում