18.12.2012 12:11

«Հրապարակ». ՀՀԿ-ն ինքն էլ է նմանվել ՍՄԿԿ- ին՝ նույն հռետորիկան, նույն դրոշներն ու կարգախոսները

«Հրապարակ».  ՀՀԿ-ն ինքն էլ է նմանվել ՍՄԿԿ- ին՝ նույն հռետորիկան, նույն դրոշներն ու կարգախոսները

«Այսպես՝ նախարարները մի շարքում, մարզպետները՝ մյուս: Ըստ դասերի, աստիճանների ու կարգավիճակի շարվել են ՀՀԿ-ականները Մարզահամերգայինի դահլիճում: Նման սուբորդինացիա ու հստակ որոշված աստիճանակարգ պահպանում էր մեկ էլ սովետական Կոմկուսը:

Ըստ էության, ՀՀԿ-ն ինքն էլ է նմանվել ՍՄԿԿ- ին՝ նույն հռետորիկան, նույն դրոշներն ու կարգախոսները, նույն հոտնկայս ծափերն ու քծնանքը կուսառաջնորդի հասցեին»,- գրում է այսօր «Հրապարակը»: