18.12.2012 12:41

Մի քանի գյուղեր ղեկավարելու է մեկ գյուղապետ

Մի քանի գյուղեր ղեկավարելու է մեկ գյուղապետ

«Հրապարակը» գրում է, որ երեկ Հանրային խորհրդի քննարկմանն էր ներկայացված ՀՀ տեղական ինքնակառավարման զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումների փաթեթը: «Հայաստանի համայնքների խոշորացման, ինչպես նաև երկմակարդակ ինքնակառավարման համակարգի հիմնադրման առաջարկությունները շատ բարդ հարցեր են, որոնք կոնսենսուալ մոտեցում և որոշում են պահանջում»,- ասել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Նրա խոսքով, պետությունն արդեն իրականացնում է բարեփոխումների մի մասը: Ըստ այդ բարեփոխումների, մի քանի համայնքներ միավորվելու են մեկ վարչական մարմնի շուրջ: Ոչ թե համայնքների տարածքներն են միավորվելու, այլ մի քանի գյուղեր ղեկավարելու է մեկ գյուղապետ: Քննարկմանը մասնակցում էին նաև ՏԻՄ ղեկավարներ: Փաթեթն արժանացել է ինչպես ներկաների, այնպես էլ Հանրային խորհրդի նախագահի հավանությանը: