27.05.2016 11:44

ՀԱՀ-ում օրենք է ընդունվել հողը սպիտակամորթներից վերցնելու վերաբերյալ

ՀԱՀ-ում օրենք է ընդունվել հողը սպիտակամորթներից վերցնելու վերաբերյալ

ՀԱՀ-ի խորհրդարանն ընդունել է մի օրինագիծ, որը երկրի կառավարությանը թույլ է տալիս հողի սեփականազրկում իրականացնել սպիտակամորթ ֆերմերների նկատմամբ: Օրենքը նախատեսում է հողի հարկադիր գնում սպիտակամորթ սեփականատերերից և դրա փոխանցում սևամորթ բնակչությանը:

Հիմա՝ ապարտեիդի ռեժիմի անկումից երկու տասնամյակ անց, ՀԱՀ-ի հողերի մեծ մասը, նախկինի պես, պատկանում է սպիտակներին:

Երկրի իշխող Աֆրիկյան ազգային կոնգրես կուսակցությունը հայտարարել է, որ պետք է վերջ տալ ապարտեիդի ռեժիմի օրոք հաստատված անարդրարությանը, երբ սպիտակ փոքրամասնության էին պատկանում գրեթե բոլոր հողերը:

Օրինագիծը պետք է հաստատի երկրի նախագահ Ջեյքոբ Զուման: Ենթադրվում է, որ նա դա կանի մի քանի շաբաթ կամ ամիս անց:

Օրինագծի դեմ հանդես է եկել ընդդիմադիր Դեմոկրատական դաշինքը: Փոխանցում է BBC-ն: