18.12.2012 16:25

Արսեն Վենգեր. Շատերի պատասխանը տվեցինք

Արսեն Վենգեր. Շատերի պատասխանը տվեցինք

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ռեդինգի» նկատմամբ արտագնա խաղում տարած հաղթանակը (5:2):

«Խնդիր էր դրված համոզիչ հաղթանակ տանել եւ մենք հասանք դրան: Խաղում մի պահ եղավ, երբ «Արսենալի» խաղացողները մի փոքր թուլացրին զգոնությունը եւ մրցակցին թույլ տվեցին երկու գոլ խփել: Սակայն ընդհանուր առմամբ մենք խաղացինք այնպես, ինչպես նախատեսել էինք: «Արսենալը» խաղադաշտում ճիշտ պատասխան տվեց բոլոր քննադատներին»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

Նշենք, որ «Արսենալի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ կիսապաշտպան Սանտի Կասորլան: Այժմ լոնդոնյան ակումբը 27 միավորով զբաղեցնում է առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը: