18.12.2012 15:30

Ալվեսն ու Վիլյան կարող են հեռանալ «Բարսելոնայից»

Ալվեսն ու Վիլյան կարող են հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կարող է մոտ ժամանակներս լքել կատալոնյան ակումբը: Պատճառն այն է, որ «Բարսայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան այնքան էլ շատ չէ վստահում ֆուտբոլիստին` գերադասելով այդ դիրքում այլ խաղացողների, տեղեկացնում է AS-ը: Մինչդեռ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է Ալվեսին իր թիմում տեսնել, ինչի մասին նշում են անգլիական լրատվամիջոցները:

 «Բարսելոնայից» կարող է հեռանալ նաեւ հարձակվող Դավիդ Վիլյան, որը նույնպես դժգոհ է թիմում իր ներկայիս վիճակից: Վիլյայի համար կարող է պայքար գնալ «Մանչեսթեր Սիթիի» եւ «Յուվենտուսի» միջեւ: