18.12.2012 18:39

Չավին, Մեսին եւ Պույոլը դեռ երկար կմնան «Բարսելոնայում»

Չավին, Մեսին եւ Պույոլը դեռ երկար կմնան «Բարսելոնայում»

Կատալոնյան «Բարսելոնան» թիմի խաղացողներ Կառլես Պույոլի, Չավիի եւ Մեսիի հետ համաձայնության են եկել պայմանագրերը երկարաձգելու շուրջ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Կառլես Պույոլը, որի գործող պայմանագիրը լրանում է 2013 թվականի ամռանը, մինչեւ 2016 թվականը նախատեսված նոր պայմանագիր կկնքի:

Առնվազն մինչեւ 2016 թվականը թիմում կմնա նաեւ կիսապաշտպան Չավին, որի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2014 թվականը:

 Ինչ վերաբերում է Մեսիին, ապա նրա հետ պայմանագիրը կերկարաձգվի մինչեւ 2018 թվականի ամառը: Մոտ ժամանակներս ֆուտբոլիստները կատալոնյան ակումբի հետ կստորագրեն նոր պայմանագրերը: