18.12.2012 18:42

Պաշտոնյա. Իրանը մտադիր չէ տեղի տալ արտաքին ուժերի պահանջներին և դադարեցնել ուրանի հարստացումը

Պաշտոնյա. Իրանը մտադիր չէ տեղի տալ արտաքին ուժերի պահանջներին և դադարեցնել ուրանի հարստացումը

Իրանը մտադիր է շարունակել ուրանի հարստացումը մինչև 20%, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Իրանում ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասիի խոսքերին:

«Իրանը մտադիր չէ տեղի տալ արտաքին ուժերի պահանջներին և դադարեցնել ուրանի հարստացումը»,- ասել է Աբասին: