18.12.2012 19:35

Դել Բոսկե. Կցանկանայի, որ «Ոսկե գնդակը» ստանար Ինյեստան

Դել Բոսկե. Կցանկանայի, որ «Ոսկե գնդակը» ստանար Ինյեստան

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն իր տեսակետն է հայտնել, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»:

«Կցանկանայի, որ «Ոսկե գնդակը» ստանար Ինյեստան, որը լավագույն եռյակի մեջ Իսպանիայի միակ ներկայացուցիչն է: Ուղղակի համոզված եմ, որ մեր ֆուտբոլը պետք է արժանիորեն գնահատվի եւ պարգեւատրվի»,- ասել է Դել Բոսկեն:

Հիշեցնենք, որ Ինյեստան՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի եւ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին հավակնում է «Ոսկե գնդակին»: