18.12.2012 19:14

Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը դիմել են դատախազություն (դիմումի տեքստը)

Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը դիմել են դատախազություն (դիմումի տեքստը)
Լունանկարը՝ Ֆոտոլուրի

ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը այսօր պաշտոնական գրությամբ դիմել են դատախազություն: Դիմումի պատճառ է դարձել ԱԺ երկու պատգամավորների առանձնազրույցի գաղտնալսումն ու տարածումը:

Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի դիմումում, մասնավորապես, գրված է. «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման և սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ՝ հայտնաբերել և պատժել հանցագործության պատասխանատուներին: Կից ներկայացնում ենք այդ կապակցությամբ մեր կողմից արված հայտարարությունները:

ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան»: