18.12.2012 19:55

Վրացիները հավատում են Իվանիշվիլիի բիզնես-կենտրոնի հրաշագործ էությանը

Վրացիները հավատում են Իվանիշվիլիի բիզնես-կենտրոնի հրաշագործ էությանը

Թբիլիսիում հավատալիք է ձևավորվել միլիարդատեր, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես-կենտրոնի վերաբերյալ: Այդ մասին, lenta.ru-ի փոխանցմամբ՝  հաղորդում է «Վրաստան-online»-ը՝ հղում անելով պատգամավոր, շրջակա միջավայրի նախկին նախարար Գոգա Խաչիձեին: Նախկին նախարարի խոսքերով՝ մարդիկ, այդ շենքի մոտով անցնելիս, մանրադրամ են նետում՝ հուսալով, որ դա իրենց հարստություն կբերի: Պարբերականը նաև նշում է, որ բիզնես-կենտրոնի տարածքը, այնտեղ նետված մանրադրամների պատճառով, շուտով կարող է դառնալ մուրացիկների ուխտատեղի:

Forbes-ը 2012 թ. գարնանը Իվանիշվիլիի կարողությունը գնահատել էր 6,4 միլիարդ դոլար:

Իվանիշվիլիի բիզնես կենտրոնը, որի շինարարությունը 50 միլիոն դոլար է արժեցել, իր մեջ ներառում է հյուրանոց, կոնֆերանս-դահլիճներ, մարզադահլիճ, լողավազան, թենիսի կորտ և ուղղաթիռի թռիչքահրապարակ: