18.12.2012 21:17

Նիլ Ուորնոկ. Եվ դեռ այսքանից հետո Բենիտեսը ինձ սպառնում էր

Նիլ  Ուորնոկ. Եվ դեռ այսքանից հետո Բենիտեսը ինձ սպառնում էր

Անգլիական «Լիդսի» գլխավոր մարզիչ Նիլ Ուորնոկը հայտարարել է, որ դեռ չգիտի, թե կսեղմի «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի ձեռքը նոյեմբերի 19-ին Անգլիայի լիգայի գավաթի «Չելսի» - «Լիդս» քառորդ եզրափակիչ հանդիպումից առաջ, հաղորդում է The Guardian-ը:

Ուորնոկը լուրջ վեճ է ունեցել Բենիտեսի հետ, երբ աշխատում էր «Շեֆիլդում», իսկ իսպանացին՝ «Լիվերպուլում»: Վեճը ծագել է 2006/2007 մրցաշրջանում, երբ վերջին տուրում Պրեմիեր լիգայում իր տեղը պահպանելու համար «Շեֆիլդին» անհրաժեշտ էր, որ «Ֆուլհեմը» չհաղթի «Լիվերպուլին»:

Սակայն Բենիտեսը այդ հանդիպմանը երկրորդ կազմը մտցրեց, «Լիվերպուլը» պարտվեց եւ «Շեֆիլդը» լքեց Պրեմիեր լիգան: Ուորնոկը խիստ զայրացած էր Բենիտեսի այդ որոշումից, չնայած «Լիվերպուլը» պատրաստվում էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

«Առայժմ չեմ որոշել, սեղմել նրա ձեռքը, թե՝ ոչ: Չեմ էլ մտածել այդ ուղղությամբ: Այդ պատմությունից հետո ես Բենիտեսից նամակ ստացա, որտեղ ինձ սպառնում էր դատի տալ, եթե նրա անունը եւս մեկ անգամ հիշատակեմ»,- ասել է Ուորնոկը: