18.12.2012 21:26

Չինաստանում արգելել են Մաոյի՝ ուորհոլյան դիմանկարները

Չինաստանում արգելել են Մաոյի՝ ուորհոլյան դիմանկարները
Լուսանկարը՝ Reuters

Մաո Ցզեդունի տասը դիմանկարները Չինաստանի մշակույթի նախարարության խնդրանքով կհանվեն Էնդի Ուորհոլի ցուցահանդեսից, որը 2013 թ. կհյուրընկալվի Չինաստանում, հաղորդում է Bloomberg-ը: Փիթսբուրգում Էնդի Ուորհոլի թանգարանի տնօրեն Էրիկ Շայները ափսոսանք է հայտնել այդ առթիվ՝ նկատելով, որ  Մեծ ուսուցչի պատկերումն այսօր չափազանց տարածված է չինական ժամանակակից արվեստում, իսկ փոփ-արթի դասական Ուորհոլը, իր մետաքսագրություններում պատկերելով Մաոյին, ամենևին էլ չի ուզեցել  անհարգալից վերաբերմունք դրսևորել նրա նկատմամբ:

Նկարչի մահվան 25- ամյա տարելիցին նվիրված և ասիական 26-ամսյա շրջայցի շրջանակներում անցկացվող «Էնդի Ուորհոլ. հավերժության 15 րոպե» ցուցահանդեսն արդեն եղել է Սինգապուրում, Հոնկոնգում, այնուհետև մեկնելու է Շանհայ, Պեկին և Տոկիո : Ցուցահանդեսում ներկայացված են մոտավորապես 300 ցուցանմուշներ: Սինգապուրում ցուցահանդեսն ունեցել է 175 այցելու. համեմատության համար՝ Փիթսբուրգում մեկ տարում ցուցահանդես է այցելում մոտավորապես 120 հազար մարդ: