18.12.2012 22:15

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ նախագահական ընտրությունների համար հավաքագրում է դիտորդների

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ նախագահական ընտրությունների համար հավաքագրում է դիտորդների

Ի պատասխան ՀՀ իշխանությունների պաշտոնական հրավերի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակը հայտարարություն է տարածել 2013 թ.  փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահի ընտրություններում դիտորդական առաքելության կազմի հավաքագրման մասին: Առաքելության կազմում կընդգրկվեն քաղաքական, ընտրական մեխանիզմների, իրավական և լրատվական ոլորտների մեկական փորձագետներ: