18.12.2012 22:56

Թուրքիան մուտքի իրավունքից զրկում է այն արտասահմանցիներին, որոնց անձնագրերում նշումների համար բավարար էջեր չկան

Թուրքիան մուտքի իրավունքից զրկում է այն արտասահմանցիներին, որոնց անձնագրերում նշումների համար բավարար էջեր չկան

Թուրքիան փոխում է իր պետական սահմանը հատելու կանոնները: Դեկտեմբերի 31-ից թուրքական իշխանությունները թուլ չեն տա երկիր մուտք գործել այն արտասահմանցիներին, որոնց անձնագրերում այցագրային նշումներ կատարելու համար բավարար քանակի էջեր չեն լինի, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Մինչ այժմ նման դեպքերում Թուրքիայի այցագրային ծառայությունները հավելյալ էջեր էին կցում արտասահմանցիների անձնագրերին, որոնք պետք է գործեին Թուրքիայի տարածքում գտնվելու ժամանակահատվածում: Նոր որոշմամբ, սակայն, այդ դրույթը հանվում է, եւ անձնագրերում բավարար էջերի բացակայության դեպքում արտասահմանցիներին ուղղակի թուլ չեն տա մուտք գործել Թուրքիայի տարածք: