19.12.2012 01:45

Արգենտիինայի իշխանությունները՝ զգուշանալով զանգվածային ինքնասպանություններից, կփակեն Ուրիտորկո լեռան ճանապարհը

Արգենտիինայի իշխանությունները՝ զգուշանալով զանգվածային ինքնասպանություններից, կփակեն Ուրիտորկո լեռան ճանապարհը

Արգենտինայի իշխանությունները որոշել են մի քանի օրով փակել դեպի Ուրիտորկո լեռը տանող ճանապարհը՝ զգուշանալով դեկտեմբերի 21-ին սպասվող ինքնասպանությունների հնարավոր ալիքից: Նման որոշում, ըստ «Ինտերֆաքս»-ի, կայացվել է այն բանից հետո, երբ «Ֆեյսբուք»-ում էջ է բացվել, որի հեղինակները կոչ են անում դեկտեմբերի 21-ին՝ «աշխարհի վերջին օրը», բարձրանալ լեռան գագաթը՝ «զանգվածային հոգեւոր ինքնասպանություն գործելու» համար:

Լեռան մերձակա Կապիլյա-դել-Մոնտե քաղաքի իշխանությունները, մտավախություն ունենալով, որ որոշ քաղաքացիներ իսկապես կորոշեն ինքնասպանություն գործել, վճռել են արգելել դեկտեմբերի 20-22-ը բարձրանալ Ուրիտորկոյի գագաթը:

Բունենոս-Այրեսից 750 կիլոմետր հեռավորության վրա գտնվող, շուրջ 2 հազար մետր բարձրություն ունեցող լեռը ավանդաբար գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների: Այդ պատճառով քաղաքային իշխանությունների այս որոշումը կհարվածի տեղի տուրիստական բիզնեսին: