19.12.2012 02:40

Յուրգեն Կլոպը կոչով դիմել է «Բորուսիայի» երկրպագուներին

Յուրգեն Կլոպը կոչով դիմել է «Բորուսիայի» երկրպագուներին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը եւ թիմի ավագ Սեբաստյան Կեհլը պաշտոնապես դիմել են ակումբի երկրպագուներին` խնդրելով դադարեցնել բողոքի ակցիաները, որոնց պատճառը Գերմանիայի մարզադաշտերում անվտանգության կանոնների խստացումն է:

«Բորուսիայի» երկրպագուները արդեն մի քանի հանդիպում իրենց դժգոհությունը արտահայտում են նրանով, որ իրենց թիմի մասնակցությամբ հանդիպման մեկնարկային 12 րոպեն լռում են:

«Մենք գիտենք, որ որոշ երկրպագուներ մտադիր են Գերմանիայի Գավաթի խաղարկությանը` «Հանովերի» հետ խաղում նորից բողոքի ակցիա կազմակերպել: Բայց մենք նաեւ գիտենք, որ մյուս երկրպագուները բոլոր դեպքերում աջակցելու են մեզ: Մենք հասկանում ենք ձեր դժգոհությունը եւ ցասումը, սակայն դուք էլ մեզ պետք է հասկանաք: Մեզ հեշտ չէ նման պայմաններում խաղալ: Վաղը մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը: Անհրաժեշտության դեպքում, 120 րոպեի ընթացքում»- նշված է Կլոպի եւ Կեհլի նամակում, որը ներկայացրել է Football.Kulichki.net-ը: