19.12.2012 12:41

Գյուղատնտեսության նախարարը շատ է ազդվել Սերժ Սարգսյանի ելույթից. Մամուլ

Գյուղատնտեսության նախարարը շատ է ազդվել Սերժ Սարգսյանի ելույթից. Մամուլ

«Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այնքան է ազդվել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթից, որ համագումարից հետո հրավիրած դիսպետչերականն ամբողջությամբ նվիրել է դրան: Նա հայտարարել է, որ, անկախ կուսակցական պատկանելությունից, բոլորը պետք է առաջնորդվեն ելույթի՝ գյուղատնտեսությանը վերաբերող հատվածով, և անձամբ բարձրաձայն ընթերցել է այդ հատվածը ներկաների համար: Ավելի ուշ ՀՀԿ նախագահի ելույթը տեղադրվել էր նաև գյուղնախարարության կայքում»,- գրում է «Հրապարակը»: