05.07.2016 12:04

Վախճանվել է իրանցի ռեժիսոր Աբաս Քիառոստամին

Վախճանվել է իրանցի ռեժիսոր Աբաս Քիառոստամին

Իրանցի ռեժիսոր, այդ երկրում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի միակ դափնեկիր Աբաս Քիառոստամին վախճանվել է Ֆրանսիայում բուժում ստանալու ընթացքում: Նա 76 տարեկան էր:

2016 թ. մարտին Քիառոստամիի մոտ հայտնաբերվել էր աղեստամոքսային ուղիների քաղցկեղ:

Աբաս Քիառոստամին Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել 1997 թ. «Բալի համը» կինոնկարի համար: Նա հսկայական ազդեցություն է թողել իրանցի կինոգործիչների վրա, որոնք ավելի են բարձրացրել Իրանի կինեմատոգրաֆի հեղինակությունն աշխարհում:

«Ոչ միայն կինեմատոգրաֆը կորցրեց մեծ մարդու, այլև ամբողջ աշխարհը զրկվեց մի իսկական մեծությունից»,- Guardian-ին ասել է իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադին, որի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» կինոնկարը 2012 թ. արժանացել է «Օսկարի»՝ «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Փոխանցում է BBC-ն: