19.09.2012 20:24

Կյանքից հեռացել է ասմունքող Հրաչուհի Ջինանյանը

Կյանքից հեռացել է ասմունքող Հրաչուհի Ջինանյանը

Վախճանվել է անվանի դերասանուհի, ասմունքող, մանկավարժ, Հայաստանի ռադիոյի վաստակաշատ խոսնակ, ժողովրդական արտիստուհի Հրաչուհի Ջինանյանը:

Հրաչուհի Ջինանյանը ծնվել է 1919թ. նոյեմբերի 25-ին, Կ. Պոլսում: 1925թ. ներգաղթել է Հայաստան: 1936-41թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1941թ-ից աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում` որպես հաղորդավար, ապա` խմբագիր և ռեժիսոր: Երևանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչ 2002թ. բեմական խոսք է դասավանդել ինստիտուտում: Երկար տարիներ ղեկավարել է նաև բեմական խոսքի ամբիոնը: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1984թ. ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում: 2001թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով: 2003թ. արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը:

iLur.am-ի խմբագրությունը ցավակցում է Ութմազյանների և Ջինանյանների ընտանիքին ու նրանց հարազատներին Հրաչուհի Ջինանյանի մահվան կապակցությամբ: