19.12.2012 15:47

Ռիբերին կորակազրկվի մրցակցին ապտակելու համար

Ռիբերին կորակազրկվի մրցակցին ապտակելու համար

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ «Աուգսբուրգ» - «Բավարիա» հանդիպման (0:2) ժամանակ բացասական առումով աչքի է ընկել մյունխենյան ակումբի առաջատար կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:

Հանդիպման 47-րդ րոպեին Ռիբերին անմիջապես դաշտից հեռացվել է այն բանից հետո, երբ ապտակել է մրցակցի խաղացող Գու Չժա Չխոլյուին:

Ակնկալվում է, որ այս միջադեպի համար Ռիբերին կենթարկվի երկարատեւ որակազրկման: