19.12.2012 16:40

Փորձագետ. ԱՄՆ դեսպանը զոհվել է պետքարտուղարության սխալ գործողությունների պատճառով

Փորձագետ. ԱՄՆ դեսպանը զոհվել է պետքարտուղարության սխալ գործողությունների պատճառով
© AFP/ STR

ԱՄՆ պետքարտուղարությունը անուշադրության է մատնել անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու և դիվանագիտական առաքելության թիկնազորի քանակը ավելացնելու մասին Լիբիայի դեսպանատան աշխատակիցների բազմաթիվ խնդրանքները, ինչն էլ ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսի և նրա 3 օգնականների մահվան պատճառ է դարձել: Այսպիսի եզրակացության է հանգել 2012 թ. սեպտեմբերի 11-ի Բենգազիի ողբերգության ուսումնասիրությամբ զբաղվող փորձագետների խումբը, փոխանցում է  РИА Новости-ն:

Չորեքշաբթի օրը պետքարտուղարության ներկայացուցիչները դեսպանատան հրդեհի ընթացքում և հետո իրենց ձեռնարկած գործողությունների մասին հաշվետվություն կներկայացնեն սենատին: Հաշվետվության հիմնական մասը, ինչպես նաև փորձագետների անունները գաղտնի են պահվում, սակայն մամուլում հայտնված հատվածներից կարելի է եզրակացնել, որ Քրիս Սթիվենսի մահվան ողջ պատասխանատվությունը դրվելու է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարության ուսերին: