19.12.2012 16:44

Վահան Հովհաննիսյան. Հովիկ Աբրահամյանի ասածը անհաջող կատակ էր

Վահան Հովհաննիսյան. Հովիկ Աբրահամյանի ասածը անհաջող կատակ էր

«Կարծում եմ՝ անհաջող կատակ էր, որովհետև ոչ մի դատարան չի կարող ապացուցել, որ դաշնակցությունը նման բան է արել»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը՝ մեկանաբանելով ԱԺ-ում բուռն քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ իրեն ուղղված ռեպլիկը՝ «Էդ ահաբեկում ե՞ք, մի անգամ ահաբեկեցիք, տեսանք՝ ուր ընկաք, էլի եք ուզու՞մ...»:

Անդրադառանլով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե գուցե Հովիկ Աբրահամյանը նկատի ուներ Սողոմոն Թեհլերյանին՝ Վահան Հովհաննիսյանն ասաց.

«Ինքը Սողոմոն Թեհլերյանին նկատի չուներ: Թե ինչ-որ մեկը Հայաստանում իրեն ուզում է դնել Սողոմոն Թեհլերյանի տեղը կամ նրա հետ նույն հարթակի վրա, սա ուրիշ խնդիր է, բայց ես չեմ կարծում, որ տվյալ դեպքում դա էր, կարծում եմ, որ դա կատակ էր, որը չարժեր անել պառլամենտի դահլիճում»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը: