19.12.2012 18:36

Պակիստանում երկու օրվա ընթացքում 9 բժիշկ է սպանվել

Պակիստանում երկու օրվա ընթացքում 9 բժիշկ է սպանվել
© AFP/ A. Majeed

Անցած երկու օրվա ընթացքում Պակիստանում Առողջապահության միջազգային կազմակերպության (WHO) ծրագրի շրջանակներում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ անցկացնող 9 բժիշկ է սպանվել, հայտնում է France Presse-ը:

Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը, սակայն տեղի իշխանությունները համարում են, որ սպանությունները կարող են կազմակերպված լինել «Թալիբան» ծայրահեղական շարժման կողմից, որի անդամների պնդումով՝ հակապոլիոմիելիտային ծրագրի կամավորների անվան տակ իրականում թաքնված են  ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցներ:

«Թալիբանի»՝ նման դիրքորոշման հիմք են ծառայում մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ ԱՄՆ-ն արդեն մեկ անգամ դիմել է նման հնարքի՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական շարժման առաջնորդ Ուսամա բեն Լադենին վերացնելու ծրագրի շրջանակներում: