19.12.2012 18:46

Գլդանի բանտում նոր սկանդալ է հասունանում. բանտարկյալները հացադուլ են հայտարարել

Գլդանի բանտում նոր սկանդալ է հասունանում. բանտարկյալները հացադուլ են հայտարարել
Լուսանկարը՝ bestblog.am կայքից

Թբիլիսիի մերձակայքում գտնվող թիվ 8 Գլդանի բանտում Մարդու իրավունքերի խորհրդարանական հանձնաժողովի կողմից քաղբանտարկյալի կարգավիճակ ստացած 26 բանտարկյալներ հացադուլ են հայտարարել՝ ի նշան համերաշխության՝ նույն բանտում պահվող քաղաքական գործիչներ Լևան և Կախի Թերաշվիլիների, Շալվա Սաբաշվիլիի և այլոց, որոնք անհայտ պատճառներով դուրս են մնացել հանձնաժողովի կազմած քաղբանտարկյալների ցուցակից, հայտնում է Georgia Online լրատվական կայքը:

Հացադուլավորներն անընդունելի են համարում իրենց ազատ արձակումն այն ժամանակ, երբ իրենց ընկերներն ու համախոհները, առանց ստույգ պատճառաբանության, շարունակում են բանտում պահվել:

Երկուշաբթի օրը հացադուլին է միացել նաև Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին, որի անունը նույնպես չի հիշատակվում հանձնաժողովի կազմած ցուցակում: