19.12.2012 18:58

Դեկտեմբերի 22-ից մինչև 30-ը գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ կգործի Սարյան պուրակում

Դեկտեմբերի 22-ից մինչև 30-ը գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ կգործի Սարյան պուրակում

Դեկտեմբերի 22-ին Սարյան պուրակում (Մալիբու սրճարանի տարածքում)  կբացվի գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը:

Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնողգյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովեու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսությանաջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից ստացված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Բացի այդ, միջնորդների ներկայությունը տոնավաճառին բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկում: Տոնավաճառների մասնակիցներին կազմակերպիչների կողմից անվճար տրամադրվելու են հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ:

Տոնավաճառներն ուղեկցվելու են երաժշտությամբ, ներկայացումներով և համերգային ծրագրերով:Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորվում է ՀՀ ոստիկանության կողմից: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքները: Տոնավաճառը կգործի դեկտեմբերի 22-ից մինչև 30-ը: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից: