19.12.2012 19:02

Ռուսաստանի բնակչության 4%-ը լրջորեն նախապատրաստվում է «աշխարհի վերջին»

Ռուսաստանի բնակչության 4%-ը լրջորեն նախապատրաստվում է «աշխարհի վերջին»

Գրեթե յուրաքանչյուր տասներորդ ռուսաստանցի (9%) հավանական է համարում «աշխարհի վերջը»: Ըստ Росбалт-ի՝ այսպիսի տվյալներ է ներկայացնում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը: Սոցիոլոգների տվյալներով՝ մայաների օրացույցի համաձայն՝ հինգշաբթի՝ դեկտեմբերի 21-ին սպասվող «աշխարհի վերջի» մասին տեղյակ են գրեթե բոլորը. 57 %-ը լավ գիտի այդ մասին, 40%-ն ինչ-որ բան լսել է: Ամենալավատեղյակը երիտասարդ ռուսաստանցիներն են (63%-ը): Ռուսաստանցիների մեծ մասը (75%) «աշխարհի վերջի» հետ կապված՝ ոչինչ չի ձեռնարկում: Ընդամենը 3 %-ն է մթերքի պաշար կուտակում, 1%-ն էլ աղոթում է: Մյուսները փիլիսոփայաբար կամ հումորով է վերաբերվում դրան: