19.12.2012 19:50

Գալուստ Սահակյանի խոսքով՝ ընտրությունները կեղծվել են

Գալուստ Սահակյանի խոսքով՝ ընտրությունները կեղծվել են

ՀՀԿ խմբակցույթան ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր ԱԺ-ում  հայտարարեց, թե ԱԺ ընտրությունները կեղծել են՝ ընդդիմությանը խորհրդարան մտցնելու համար:
Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեավար Լեւոն Զուրաբյանն էլ ի պատասխան հայտարարեց, որ Գալուստ Սահակյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել կատարված կեղծիքների մասին եւ հարցրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ արդյո՞ք ինքը՝ չարձագանքելով այդ պնդմանը, միանում է այդ ինքնախոստովանական ցուցմունքին: Աբրայամյանի փոխարեն, սակայն, նորից արձագանքեց Գալուստ Սահակյանը՝ հայտարարելով, թե «հռետորը մի քանի տարի պիտի մնա ստեղ,  (նկատի ունի՝ ԱԺ-ում,-խմբ.) որ կարողանա հասկանալ՝ Գալուստ Սահակյանն ինչ է ասում»: iLur.am-ի հետ զրույցում Զուրաբյանն այսպես մեկնաբանեց Սահակյանի հայտարարությունը. «Ես այդքան համբերություն ունեմ, բայց ողջ հայ ժողովուրդը հո չի՞ կարող գալ ու մի քանի տարի մնալ ԱԺ-ում, որ կարողանա հասկանալ նրա մտքերը»: Մյուս կողմից էլ՝ իսկապես, Գալուստ Սահակյանի մտքերը այն կատեգոիայից են, որոնք հասկանալու համար պետք է «կատարելագործվել»: