19.12.2012 20:06

Կառավարությունը վաղը կօտարի Զարգացման հայկական գործակալության նախկին շենքը

Կառավարությունը վաղը կօտարի Զարգացման հայկական գործակալության նախկին շենքը

Վաղը կառավարության հերթական նիստի ժամանակ կքննարկվի Չարենցի 17 հասցեում գտնվող անշարժ գույքը մրցույթով օտարելու մասին հարցը: ՀՀ  կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N882-Ն որոշմանը համապատասխան` կառավարությունը կորոշի թույլատրել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Չարենցի փողոց թիվ 17 հասցեում գտնվող` 1896 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը օտարել մրցույթով:

Նշենք, որ այս հասցեում էր գտնվում Զարգացման հայկական գործակալությունը: Գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնից iLur.am-ին հայտնեցին, որ իրենց գրասենյակը տեղափոխվել է Մհեր Մկրտչյան փողոց, իսկ նախկին՝ Չարենցի 17 հասցեում գտնվող շենքն այժմ դատարկ է, ու հայտնի չէ՝ ինչ է լինելու օտարված անշարժ գույքի տարածքում: