19.12.2012 21:37

Էրիկ Աբիդալի ապաքինման ժամանակագրությունը

Էրիկ Աբիդալի ապաքինման ժամանակագրությունը

Երեքշաբթի օրը կատալոնիական ակումբին մոտ կանգնած աղբյուրներից տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ թիմի ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը ամբողջովին ապաքինվել է լյարդի փոխպատվաստումից և կարող է շարունակել իր ֆուտբոլային կարիերան:

«MundoDeportivo»-ն պատրաստել է ֆրանսիացու ուռուցքի ապաքինման ամբողջ ժամանակագրությունը՝ առանձնացնելով նրա կարևոր կետերը:

2011-ի մարտի 15

«Բարսելոնա»-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածում Աբիդալի ուռուցքի մասին, որտեղ նշվում է, որ Բարսելոնայի կլինիկաներից մեկում նրան պետք է վիրահատի Ժոսեպ Խուստեր Օբրեգոնը:

2011-ի մարտի 16

Էրիկ Աբիդալը անցնում է Բարսայի հանդերձարանով, որի ընթացքում հենց ինքն է աջակցում իր ուռուցքից շոկի մեջ հայտնված խաղընկերներին: Երիտասարդ խաղընկերներից մեկի հետ ֆրանսիացին կատակում է՝ խնդրելով իրեն փոխանցել իր լյարդը: Նույն օրը երեկոյան Անդրես Ինյեստան հայտարարում է, որ Աբիդալի հիվանդությունն իրենց ավելի պինդ կդարձնի:

2011-ի մարտի 17

Աբիդալի վիրահատվում է, և հաջող անցած վիրահատության մասին ակումբը հաղորդագրություն է տարածում:

2011-ի մարտի 19

Ամբողջ «Կամպ Նոու»-ն Բարսայի «Խետաֆե»-ի դեմ հանդիպումից առաջ և հանդիպման 22-րդ րոպեին ծափահարություններով իր աջակցությունն է հայտնում իրենց խաղացողին: Բազմաթիվ պաստառների վրա գրառումների գլխավոր իմաստը հետևյալն է`«Քո ապաքինումը մեր ամենամեծ հաղթանակը կլինի»:

2011-ի ապրիլի 1

«Վիլյառեալի»-ի դեմ հանդիպումից առաջ առաջին անգամ վիրահատությունից հետո հանդիպում է խաղընկերներին, և սկսվում են լուրեր տարածվել ֆրանսիացու ապաքինման մասին:

2011-ի մայիսի 2

Առաջին անգամ 2 ամսվա դադարից հետո հայտնվում է Բարսայի հայտացուցակում ՉԼ-ի կիսաեզրապակիչ խաղին մասնակցելու համար:

2011-ի մայիսի 3

«Ռեալ Մադրիդ»-ի դեմ պատասխան խաղի վերջին րոպեին փոխարինում է Պույոլին, և երկրպագուները նրա վերադարձը այնպես են տոնում, ինչպես իրենց թիմի եզրափակիչ դուրս գալը: Հանդիպման ավարտից հետո Աբիդալի բոլոր թիմակիցների հաղթանակը տոնելիս, ի պատիվ ֆրանսիացու ապաքինման, նրան մի քանի անգամ օդ են նետում:

2011-ի մայիսի 11

Ապաքինումից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս մեկնարկային կազմում: «Լխանտե»-ի դեմ խաղում, որում Բարսան ձևակերպում է իր չեմպիոնությունը Իսպանիայի առաջնությունում:

2011-ի մայիսի 18

Մամլո ասուլիսի ժամանակ Աբիդալը հայտարարում է, որ փոխել է կյանքի հանդեպ իր վերաբերմունքը, և նշում է, որ վաճառել է իր բոլոր թանկարժեք ավտոմեքենաները՝ երեխաներին օգնելու համար:

2011-ի մայիսի 28

«Մանչեստեր Յունայթեդ»-ի դեմ եզրափակչում Գվարդիոլան նրան ընդգրկում է մեկնարկային կազմում, և հաղթանակից հետո Պույոլը նրան է հանձնում ավագի թևկապը որպեսզի բարձրացնի Բարսայի 4-րդ, իսկ իր 2-րդ ՉԼ-ի գավաթը:

2011-ի օգոստոսի 3

Հայտնվում է «GQ» ամսագրի շապիկին, որին տված հարցազրույցում նշում է, որ հաղթել է իր կյանքի «ամենակարևոր խաղում», և շնորհակալություն է հայտնում թիմակիցներին և ընտանիքի անդամներին:

2012-ի հունվարի 15

«La Vanguardia»-ում հայտնվում է մի նամակ, որտեղ նամակագիրը շնորհակալություն է հայտնում Աբիդալին իր երեխային հիվանդանոց այցելության և նվերներ մատուցելու համար:

2012-ի փետրվարի 3

Երկարաձգում է Բարսայի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2013-ի հունիս, որը կարող է երկկողմանի համաձայնությամբ շարունակվել մինչև 2015-ի հունիս:

2012-ի փետրվարի 29

Հավաքականի կազմում խաղալուց հետո վերադառնում է Բարսելոնա, բայց չի մասնակցում հերթական հանդիպմանը, ակումբը թաքցնում է չխաղալու  իրական պատճառը:

2012-ի մարտի 15

Բարսան հայտարարություն է տարածում այն մասին, որ խաղացողը լյարդի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվելու, իսկ նրա հետագա կարիերայի շարունակության մասին ոչինչ չի ասվում հենց խաղացողի խնդրանքով: Գվարդիոլան հայտարարում է, որ իրենք տեղյակ էին, որ Աբիդալի բոլոր խնդիրները չեն լուծվել, և սպասում էին խաղացողի կարծիքին՝ վիրահատության ժամկետներն ընտրելու հարցում:

2012-ի ապրիլի 8

Վիրահատությունից 2 օր առաջ Բարսայի բոլոր խաղացողները հյուրընկալվում են Աբիդալի բնակարանում՝ իրենց աջակցությունը խաղացողին հայտնելու համար:

2012-ի ապրիլի 10

Բժիշկները փոխպատվաստում են Աբիդալի զարմիկ Ջերարդի լյարդը, որից հետո հայտարարում են հաջող վիրահատության մասին, բայց գրեթե բացառում են ֆուտբոլային նրա կարիերան շարունակելու հնարավորությունը: Նույն օրը Բարսան խաղում է «Խետաֆե»-ի դեմ «Կամպ Նոու»-ում, որտեղ հավաքված երկրպագուները 22-րդ րոպեին սկսում են ծափահարել՝ վանկարկելով Աբիդալի անունը: Այս օրվանից սկսած՝ սա վերածվում է ավանդույթի Բարսայի տնային խաղերի ժամանակ:

2012-ի ապրիլի 21

Աբիդալի կինը Facebook-ում հաղորդագրություն է տարածում իր ամուսնու՝ կլինիկայից դուրս գրվելու մասին:

2012-ի մայիսի 30

Աբիդալին վիրահատած վիրաբույժ Խուան Կարլոսը հարցարույց տալիս չի բացառում Էրիկի՝ մեծ ֆուտբոլ վերադառնալու հնարավորությունը:

2012-ի հունիս 8

Աբիդալը առաջին անգամ հայտնվում է Բարսայի մարզաբազայում, որտեղ կատարված լուսանկարներից երևում է, որ ֆրանցիացին բավականին նիհարել է վիրահատությունից հետո:

2012-ի հունիսի 17

Ստանում է ակումբի կողմից շնորհվող՝ մրցաշրջանի լավագույն խաղացողի՝ Ալդո Ռովիրայի անվան մրցանակը:

2012-ի հուլիսի 17

Միջմրցաշրջանային նախապատրասման ժամանակ այցելում է իր խաղընկերներին, որից հետո նորից խոսակցություններ են տարածվում Աբիդալի՝ ֆուտբոլ վերադառնալու մասին:

2012-ի օգոստոսի 4

Կատարում է ՊՍԺ – Բարսա ընկերական հանդիպման մեկնարկային հպումը, որից հետո հայտարարում է մինչև նոր տարի ֆուտբոլիստի կարգավիճակի վերադառնալու ցանկության մասին:

2012-ի օգոստոսի 24

Սկսում է առանձին մարզվել Բարսայի մարզադահլիճում, իսկ Բարսան ընդգրկում է նրան իր 2012-2013 մրցաշրջանի հայտացուցակում:

2012-ի նոյեմբերի 31

Աբիդալը մարզվում է թիմից առանձին, բայց արդեն խոտածածկի վրա:

2012-ի դեկպեմբերի 16

Մասնակցում է քաղցկեղի դեմ պայքարին նվիրված բարեգործական հանդիպմանը, որի ավարտից հետո հայտարարում է, որ ֆուտբոլը նրա համար այլևս առաջնային դեր չի խաղում, և եթե չստացվի ամբողջովին վերականգնվել, ապա նա պատրաստ է իրեն ամբողջովին նվիրել իր ընտանիքին:

2012-ի դեկպեմբերի 18

«Բարսելոնա»-ի բժիշկները, խորհրդակցելուց հետո, հայտնում են, որ Աբիդալը արդեն ամբողջովին ապաքինվել է՝  նորից ֆուտբոլ վերադառնալու համար: