19.12.2012 23:47

Մեքսիկական բանտում ապստամբության ժամանակ 17 մարդ է զոհվել

Մեքսիկական բանտում ապստամբության ժամանակ 17 մարդ է զոհվել

Մեքսիկայի Գոմես-Պալասիո քաղաքի բանտում չորեքշաբթի օրը ապստամբություն է բարձրացել: Բանտարկյալները կրակահերթ են բացել աշտարակների վրա գտնվող հսկիչների ուղղությամբ, միևնույն ժամանակ՝ փորձելով փախուստի դիմել նախապես պատրաստված թունելներով, հայտնում է rosbalt.ru կայքը:

Բանտի հսկիչները ստիպված են եղել պատասխան կրակահերթ բացել, արդյունքում առաջացած փոխհրաձգությունից 17 մարդ է զոհվել, այդ թվում՝ 11 կալանավոր և 6 իրավապահ:

Ներկա պահին բանտի տարածքը ոստիկանության հսկողության տակ է գտնվում: