19.09.2012 21:11

Թողարկվել են նոր հուշադրամներ

Թողարկվել են նոր հուշադրամներ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ՝ նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր տաճարին, Գնդեվանքին և Նորավանքին:

Բոլոր հուշադրամների դիմերեսի ձևավորումը նույնն է:

Հուշադրամների դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանաթանկարժեքն է՝ «1000 դրամ»: Եզրաշուրթի մոտ  «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, իսկ աջում ուղղահայաց մակագրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»: