11.09.2016 12:02

Վենետիկի կինոփառատոնում Կոնչալովսկին «Արծաթե առյուծի» է արժանացել

Վենետիկի կինոփառատոնում Կոնչալովսկին «Արծաթե առյուծի» է արժանացել

Ռուսաստանցի կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին Վենետիկի 73-րդ կինոփառատոնում արժանացել է «Արծաթե առյուծի»՝ «Դրախտ» պատմական դրամայի համար:

Ռուս-գերմանական կինոնկարի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, գերմանական համակենտրոնացման ճամբարում: Ֆիլմում խաչաձևվում են երեք մարդու՝ ռուս էմիգրանտ Օլգայի, Դիմադրության շարժման մասնակից,  ֆրանսիացի Ժյուլի և Էսէս-ի բարձրաստիճան սպա, գերմանացի Հելմուտի ճակատագրերը:

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», շնորհվել է ֆիլիպինցի ռեժիսոր Լավ Դիասին՝ «Կինը, որը հեռացավ» ֆիլմի համար: Փոխանցում է BBC-ն: