22.09.2016 16:47

Կոնգո. ավելի քան 100 ցուցարար է զոհվել ոստիկանության հետ բախումների ժամանակ

Կոնգո. ավելի քան 100 ցուցարար է զոհվել ոստիկանության հետ բախումների ժամանակ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արդեն երեք օր է՝ բողոքի ցույցերը չեն դադարում մայրաքաղաք Կինշասայում, ինչպես նաև՝ երկրի այլ քաղաքներում, քանի որ նախագահ Ժոզեֆ Կաբիլան չի ցանկանում նշանակել հերթական ընտրությունների ամսաթիվը: Բողոքի ակցիաների ընթացքում զոհված ցուցարարների թիվը, ընդդիմության հայտարարության համաձայն՝ արդեն հասնում է հարյուրի:

Ընդդիմությունը կասկածներ ունի, թե նախագահ Կաբիլան ուզում է ամեն գնով մնալ իշխանության, թեպետ նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է այս տարեվերջին: Իշխանություններն էլ մեղադրում են ընդդիմությանը՝ երկիրն արյունահեղության մղելու համար:

Ֆրանսիան և ԱՄՆ-ը Կոնգոյի ԴՀ կառավարությանը կոչ են արել անհապաղ նշանակել նախագահական ընտրությունների ամսաթիվը:

Կաբիլան իշխանության է եկել 2001 թ.՝ հոր՝ Լորանի մահվանից հետո, որին նա փոխարինել է նախագահի պաշտոնում:

Փոխանցում է BBC-ն: