20.12.2012 23:43

«Բավարիան» գոհ է

«Բավարիան» գոհ է

«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն գոհ է մնացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքներից: Հիշեցնենք, որ «Բավարիայի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Արսենալը»:

«Մենք լավ ենք ճանաչում «Արսենալին»: Վիճակահանության արդյունքներից կարող ենք գոհ լինել, սակայն լոնդոնցիներին չի կարելի թերագնահատել: Շատ կարեւոր է Լոնդոնում կայանալիք առաջին խաղում լավ արդյունքի հասնել: Մենք կարող ենք առաջ շարժվել եւ հենց մենք ենք այս զույգի ֆավորիտը»,- ասել է Ռումենիգեն:

Վիճականայության վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաեւ «Բավարիայի» ավագը՝ Ֆիլիպ Լամը: «Շատ լավ վիճակահանություն է: Անհամբերությամբ եմ սպասում Պոլդիի եւ Պերի (Պոդոլսկի եւ Մերտեսակեր) հետ հանդիպմանը: Բացի այդ, ես երբեք «Արսենալի» հետ «Էմիրեյթսում» չեմ խաղացել: Վստահ եմ, որ երկու հանդիպումներում էլ հրաշալի մթնոլորտ է լինելու: Կարծում եմ, որ եթե մենք ցույց տանք մեր խաղամակարդակը, ապա կանցնենք առաջ»,- Լամի խոսքն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը: