17.10.2016 14:25

Վախճանվել է Ռուանդայի վերջին արքան

Վախճանվել է Ռուանդայի վերջին արքան

ԱՄՆ-ում 81 տարեկանում վախճանվել է Ռուանդայի վերջին թագավորը՝ Կիգելի V-ը:

Նրա իսկական անունը Ժան-Բատիստ Նդահինդուրվա է: Կիգելի V-ը Ռուանդայի գահն զբաղեցրել է 1959 թ.՝ ավագ եղբոր մահվանից հետո: Սակայն արդեն 1960-ին նրան տապալել են գահից, և նա ստիպված է եղել հեռանալ Ռուանդայից, իսկ մեկ տարի անց միապետությունը վերացվել է, և երկիրը հռչակվել է հանրապետություն, հաղորդում է РИА Новости-ն:

Կեգելին փորձել է վերադարձնել  իշխանությունը, սակայն այդ փորձը ձախողվել է: Նախկին միապետը 20 տարի թափառել է Աֆրիկայի տարբեր երկրներում, այնուհետև տեղափոխվել է Ամերիկա և հաստատվել Վաշինգտոնի արվարձանում: Կեգելին բարեգործական հիմնադրամ էր ստեղծել, որն օգնում էր Ռուանդայից փախած գաղթականներից:

Կիգելի V-ը բազմիցս ասել է, որ կուզենար վերադառնալ հայրենիք, ո՛չ անպայման՝ որպես թագավոր: Նա բազմիցս դատապարտել է իր հայրենիքում կատարված ցեղասպանությունը:

Փոխանցում է vesti.ru-ն: