21.12.2012 00:14

Լուվրի թանգարանը 2012-ին այցելությունների թվով ռեկորդ է սահմանել

Լուվրի թանգարանը 2012-ին այցելությունների թվով ռեկորդ է սահմանել

Փարիզի Լուվրի թանգարանի ղեկավարությունը հայտարարել է, որ 2012-ի ընթացքում գրանցել է այցելուների ռեկորդային քանակություն՝ տարվա ընթացքում թանգարան են այցելել 10 միլիոնից ոչ պակաս այցելուներ:

«Այս նոր ռեկորդը հաստատում է համաշխարհային թանգարանների թվում Լուվրի անառարկելի առաջնայնությունը», - ասվում է թանգարանի տարածած հաղորդագրության մեջ: 2012-ի տվյալը շուրջ 1 միլիոնով գերազանցում է 2011-ի տվյալները: