21.12.2012 01:49

Նյու Յորքի բորսան կվաճառվի 8,2 միլիարդ դոլարով

Նյու Յորքի բորսան կվաճառվի 8,2 միլիարդ դոլարով

Նյու Յորքի ֆենդային բորսայի (NYSE) սեփականատեր ընկերությունը կվաճառվի մրցակից ICE ընկերությանը 8,2 միլիարդ դոլարով, հայտնում է BBC-ն:

Այդպիսով, ամերիկյան կապիտալիզմի 220-ամյա խորհրդանիշը կանցնի ընդամենը 12 տարի առաջ հիմնված ընկերությանը:

Բորսայի սեփականատեր NYSE Euronext-ի եւ IntercontinentalExchange-ի միջեւ գործարքը ավարտին կհասցվի 2013-ի երկրորդ կիսամյակին: