21.12.2012 02:33

Սոմալիի ափերին նավի խորտակման հետեւանքով 55 մարդ է զոհվել

Սոմալիի ափերին նավի խորտակման հետեւանքով 55 մարդ է զոհվել

Սոմալիի հյուսիսարեւելյան ծովափի մոտ նավի խորտակման հետեւանքով 55 մարդ է զոհվել, տեղեկացնում է ՄԱԿ-ի՝ փախստականների գծով գործակալությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նավը, որում ուղեւորվել են Սոմալիի եւ Եթովպիայի քաղաքացիներ, գերբեռնված է եղել եւ շուռ է եկել: Այն ուղեւորվում էր դեպի Եմեն: Առայժմ հայտնի է աղետից հինգ փրկվածների մասին: