21.12.2012 11:37

Նախկին աշխատակիցը դատի է տվել ԱԱԽՔ-ին. Մամուլ

Նախկին աշխատակիցը դատի է տվել ԱԱԽՔ-ին. Մամուլ

«ՀՀ քաղաքացի Արմեն Ղազարյանը դատի է տվել ՀՀ ազգային անվտանգության խորիրդի (ԱԱԽ) աշխատակազմին՝ իրեն աշխատանքից անօրինական ազատելու և փողերը չտալու համար: Խոսքը Պզո մականունով Արմեն Ղազարյանի մասին չէ, այլ ԱԱԽ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի, որն ԱԱԽ քարտուղար, «Օրինաց եիկիր» կուսակցության առաջնորդ, իրավաբան Արթուր Բաղդասարյանի հրամանները համարում է «հորինած», անձնավորված՝ պայմանավորված իր քաղաքական հայացքներով:

Ա. Ղազարյանը թեև դատարանում պատրաստակամություն է հայտնել բացատրություններ տալ, կարծիք հայտնել նաև քաղաքական շարժառիթներով իրեն աշխատանքից ազատելու մասով, բայց դատարանը լսել է միայն նրա իրավական հիմնավորումները: Նա էլ ասել է՝ հիվանդացել եմ և երկու շաբաթով անաշխատունակ դարձել, Արթուր Բաղդասարյանն էլ հանկարծ հիշել է 4 ամիս առաջ «եղած» իմ4 օրվա «բացակայությունները» և ազատման հրաման տվել՝ հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի չեղած՝ արդեն փոփոխված հոդվածներին»,- գրում է «Ժողովուրդը»: